Բրյունետը նոր հրապարակմամբ ինտրիգ է ստեղծել հնարավոր նոր երաժշտության շուրջ։ Գրում է POP անկյունը:
Երգչուհին ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է «Անհետանամ» գրությամբ թղթի կտոր։ Հրապարակումը որևէ լրացուցիչ մանրամասն չի պարունակում, սակայն կարող է ակնարկել Բրյունետի նոր երաժշտական նախագծի մասին։
Թե ինչ է նշանակում «Անհետանամ» գրությունը և արդյոք այն կապված է նոր երգի կամ այլ երաժշտական նախագծի հետ, դեռևս հայտնի չէ։
















