Երգիչ Մալուման երկրորդ անգամ հայր է դարձել

Կոլումբիացի երգիչ և դերասան Մալուման և նրա ընկերուհին՝ Սուսանա Գոմեսը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Այս մասին զույգը հայտնել է ինստագրամի իր էջերում։ Գրում է Tert.am-ը:

Նրանք հրապարակել են լուսանկար, որում Մալուման գրկել է նորածնին և իր սիրելիին։ Զույգը հայտնել է, որ իրենց որդին ծնվել է սեպտեմբերի 14-ին։ Նրան անվանել են Օրիոն Լոնդոնյո Գոմես։

Մալուման և Սուսանա Գոմեսը ևս մեկ երեխա ունեն՝ 2-ամյա Փարիսը։