Երեխաների մկրտությունից մինչև նախագահի հետ ունեցած ճաշ. Քիմ Քարդաշյանի հրապարակումները Հայաստանից

Չգիտեմ՝ աշխարհից ինչքան կտրված պետք է լինել, որ տեղյակ չլինես Քարդաշյանի Հայաստան այցելության մասին: Քիմը քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստան էր եկել մասնակցելու WCIT 2019 համաժողովին` որպես բանախոս: Ինչ խոսք՝ աշխատանքից բացի Քիմը նաև հասցրեց վայելել Հայաստանը և վառ  տպավորություններով հեռացավ մեր երկրից` հույսով, որ էլի կվերադառնա:

Քիմը Հայաստանում եղած ժամանկ Էջմիածնում մկրտեց իր երեխաններին, եղավ Ծիծեռնակաբերդում, այցելեց Գառնի, համտեսեց հայկական տոլմա, խաշլամա և քյուֆթա, նախագահի կողմից հյուրընկալվեց նախագահականում, ինչպես նաև տեսնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեր երկրից հեռանալուց հետո Քիմը իր հայաստանյան տպավորություններով կիսվում է իր Ինստագրամի էջում, որտեղ նա ունի միլիոնավոր հետևորդներ: Դե ինչ` ռեալիթի շոուների աստղը չի թողնում, որ մարդիկ մոռանան Հայաստանի մասին: «Շնորհակալություն, Հայաստան, նման հիշարժան ուղևորության համար: Այնպիսի օրհնություն է երեխաներիս հետ մկրտվելը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի գլխավոր մայր տաճարում, որը, երբեմն, անվանվում է Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանը: Այս եկեղեցին կառուցվել է 303 թվականին»,- Էջմիածնում արված լուսանկարներին կից գրել է Քիմ Քարդաշյանը։

Նշենք նաև, որ Հայաստանի մասին Քիմը կխոսի իր ռեալիթի շոուի ընթացքում, քանի որ նրանք այստեղ եղած ժամանակ նկարահանումներ են անցկացրել իր շոուի համար։