Արամ MP3-ը Հայաստանի մասին նոր երգ է թողարկել: Գրում է Tert.am-ը:
Երգիչ Արամ MP3-ն ներկայացրել է իր նոր՝ «Հայաստանս» երգը՝ այն նվիրելով Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին։
Երգիչն այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ նշելով, որ նոր ստեղծագործությունը ցանկանում է հասցնել յուրաքանչյուր հայի սրտին. «Թող այս երգը հասնի յուրաքանչյուր հայի սրտին և իր մեջ կրի սեր, հպարտություն ու հավատ մեր Հայաստանի հանդեպ»։
«Հայաստանս» երգն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։















