Նոր ալիքի նոր մինի-սերիալի նկարահանումները շարունակվում են: POP անկյունը ներկայացրել է կադրեր նախագծի նկարահանման հրապարակից։
Մեր ավելի վաղ հրապարակած տեղեկության համաձայն՝ նախագիծը հոգեբանական թրիլլեր ժանրի մինի-սերիալ է։ Դերասանական կազմում ընդգրկված են Մաշ Արաբաջյանը, Էդվին Հակոբյանը, Անրի Աբելյանը, Սերգեյ Թորիկյանը, Ռուզաննա Հայրապետյանը, Սոնա Գալստյանը, Ալեն Բոջուկյանը և այլք։
Նախագծի վերաբերյալ նոր մանրամասներ սպասվում են առաջիկայում։















