«Անկախություն» պատմական սերիալը կունենա 16 մաս

Առաջին ալիքի առաջիկա «Անկախություն» պատմական հեռուստասերիալը բաղկացած կլինի 16 մասից։ Նախագծի մասին նոր մանրամասները հրապարակվել են Հանրային հեռուստաընկերության թարմացված պաշտոնական կայքում։ Գրում է POP անկյունը:

Սերիալի գործողությունները ծավալվելու են 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիքների բարդ ու դրամատիկ փոխհարաբերություններն են, որոնք զարգանալու են ժամանակաշրջանի հայոց պատմության առանցքային իրադարձությունների ֆոնին։

Հանրային հեռուստաընկերությունը «Անկախություն»-ը ներկայացնում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային հեռուստասերիալ։

Հիշեցնենք, որ սերիալի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանի շրջանակում։