Հունաստանում պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ մաhացել է հայտնի երգիչ Գիորգոս Մազոնակիսը

Հույն հայտնի երգիչ Գիորգոս Մազոնակիսի սիրտը կանգ է առել Աթենքի մասնավոր կլինիկայում պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերակենդանացման միջոցառումները անարդյունք են եղել։ Need To Know-ի փոխանցմամբ, բժիշկները նրա մահվան մասին հայտնել են սեպտեմբերի 9-ին։

Նա 54 տարեկան էր։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հրապարակման մեջ նշվում է, որ պլազմաֆերեզի սեանսը տևել է մոտավորապես 42 րոպե: Կլինիկայի բժիշկները նշել են, որ Մազոնակիսը կորցրել է գիտակցությունը կաթետերի տեղադրման ժամանակ:

Աղբյուրը`Panorama.am