Թոմ Քրուզը համբուրել է Քեյթ Միդլթոնին «Դիգեր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Դերասան Թոմ Քրուզը ուշադրություն է գրավել «Դիգեր» սև հումորային կատակերգական պրեմիերային։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քրուզն անձամբ ուղեկցել է Քեյթ Միդլթոնին աստիճաններով՝ բռնած նրա ձեռքը։ Ցուցադրությունից առաջ նա համբուրել է արքայադստեր երկու այտերը և ծանոթացրել Ուիլյամին ու Քեյթին նկարահանող խմբի հետ, այդ թվում՝ դերասան Ռիզա Ահմեդին։

Թագավորական զույգը և Թոմ Քրուզին արդեն հանդիպել էին 2022 թվականին «Top Gun: Maverick»  ֆիլմի պրեմիերային։ Դերասանը բազմիցս ասել է, որ «պաշտում է» արքայազն Ուիլյամին և Ուելսի արքայադստերը։ Նա և Ուիլյամը ունեն ընդհանուր հետաքրքրություններ. նրանք երկուսն էլ սիրում են Անգլիան և թռիչքները։

Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Jenny Packham-ի մանուշակագույն զգեստով։ Նա կրել է մարգարտե ականջօղ և արքայադուստր Դիան