«Մթնշաղ»-ի աստղ Թեյլոր Լոթները հայր է դարձել

«Մթնշաղ» ֆիլմաշարի աստղ Թեյլոր Լոթները և նրա կինը՝ Թեյը, առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը ինստագրամում հայտնել է դստեր ծննդյան մասին՝ ներկայացնելով նաև փոքրիկի յուրահատուկ անունը։Այս մասին գրում է Mirror-ը։

34-ամյա Թեյլորն ու 29-ամյա Թեյը երեխայի ծնվելու մասին հայտնել են սեպտեմբերի 24-ին՝ ծննդից ութ օր անց։ Նրանց դուստրը ծնվել է սեպտեմբերի 16-ին։

Հրապարակված լուսանկարում փոքրիկը կողքին ասեղնագործված է անունը՝ Լենոն Թեյլոր Լոթներ։

Թեյլորն ու Թեյը հղիության մասին հայտնել էին այս տարվա մարտին՝ հրապարակելով համատեղ լուսանկար։ Լենոնը զույգի առաջնեկն է։