Նիդերլանդները 2026 թվականի բոյկոտից հետո 2027-ին կվերադառնա «Եվրատեսիլ» երգի մրցույթ։ Նախկինում երկրի մասնակցության համար պատասխանատու «Avrotros» հեռարձակողը հրաժարվել էր մրցույթից՝ նշելով, որ Իսրայելի մասնակցության և Գազայի պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մրցույթն այլևս չի կարող համարվել չեզոք։ Գրում է Radar-ը:
Այժմ երկրի հանրային հեռարձակումը վերահսկող NPO-ն հայտարարել է, որ Նիդեռլանդների մասնակցությունը կապահովի NOS-ը, իսկ ներկայացուցիչը կընտրվի անկախ մասնագետների թիմի կողմից։
Նիդերլանդներից բացի, 2026 թվականի մրցույթը բոյկոտել էին նաև Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան։ 2027 թվականի «Եվրատեսիլը» կանցկացվի մայիսի 14-ին Բուրգասում։















