yellowheart-ն ու Միշոն համատեղ երգ են ներկայացնելու

yellowheart.-ը նոր համագործակցություն է անոնսել․ երգչուհին այս անգամ հանդես կգա Միշոյի հետ համատեղ երգով։ Գրում է POP անկյունը:

Նոր աշխատանքը կոչվում է «Կ/ԵՍ»։ yellowheart.-ն արդեն հրապարակել է երգից մի հատված, իսկ ամբողջական տարբերակը կներկայացվի հոկտեմբերի 2-ին՝ տեսահոլովակի հետ միասին։

Թողարկմանը, կարծես, երկար ճանապարհ է նախորդել։ Տեսանյութի մեկնաբանություններում yellowheart.-ը գրել է՝ «Մի տարի սպասել եմ էս օրվան»։

‍