Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը։ Հայաստանը ներկայացնող Naré-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ կատարելով «BOO!» երգը։ Գրում է POP անկյունը:
Այս տարի մրցույթին մասնակցելու է 16 երկիր։
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ը կկայանա հոկտեմբերի 24-ին Մալթայում՝ Ta’ Qali-ի Malta Fairs & Conventions Centre-ում։ Մրցույթի մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով 21:00-ին։
Հիշեցնենք՝ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչը 13-ամյա Naré-ն է, որի մրցութային «BOO!» երգն արդեն ներկայացվել է տեսահոլովակի հետ միասին։















