40-ամյա Իրինա Շեյքը դստեր հետ հանգստանում է Իտալիայում: Պապարացիները լուսանկարել են սուպերմոդելին և իննամյա Լեային Պորտոֆինոյում զբոսնելիս:
Իրինա Շեյքը, ով վերջերս նկարահանվել էր Vogue Arabia-ի շապիկների համար և մի քանի անգամ դուրս էր եկել պոդիում Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում, չի մեկնել Փարիզում կայանալիք հաջորդ նորաձևության շաբաթին: Փոխարենը սուպերմոդելը նախընտրել է հանգստանալ Լիգուրյան ծովի ափին Հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերից ունեցած դստեր և ընկերների հետ: Մայրն ու դուստրը հայտնվել են լուսանկարիչների տեսախցիկների նշանառության տակ I Gemelli ռեստորանում ճաշելուց հետո զբոսնելիս:
Շեյքը կրում էր ժանյակազարդ վարդագույն զգեստ, սպիտակ շապիկ և սպիտակ ժանյակավոր շորտ: Կերպարն ամբողջացնում էին արևային ակնոցը, Hermes Kelly պայուսակը և սև բալետկաները: Մոդելի դուստրը ընտրել էր ավելի տաք հագուստ՝ լայն ջինսեր, վանդակավոր ծավալուն բաճկոն և Crocs հայտնի ապրանքանիշի վարդագույն կոշիկներ:

















