Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը («հին» ժակետով) հայտնվել են հանրության առջև Անգլիայում

44-ամյա Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը, ովքեր վերջերս ներկայացել էին Լոնդոնում Թոմ Քրուզի ֆիլմի պրեմիերային, այցելել են անգլիական Լիդս քաղաք: Այնտեղ ամուսինները այցելել են Leeds Rhinos ռեգբիի թիմի մարզադաշտ և հանդիպել խաղացողների հետ:

Ուելսի արքայադուստրը հանրության առջև հայտնվել է Ralph Lauren-ի կանաչ ժակետով, որով նա վերջերս արդեն ներկայացել էր Շոտլանդիայում երեխաների հետ, ինչպես նաև լայն սև տաբատով: Արքայազն Ուիլյամը, ում եղբայրը՝ արքայազն Հարին, վերջերս կնոջ՝ Մեգան Մարքլի և երեխաների հետ ԱՄՆ-ից վերադարձել է Մեծ Բրիտանիա, կրում էր կապույտ կոստյում՝ բաց կապույտ վերնաշապիկով և փողկապով:

Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսնացել են 2011 թվականին: Նրանք մեծացնում են երեք երեխաների՝ գահաժառանգ արքայազն Ջորջին, արքայադուստր Շարլոթին և արքայազն Լուիին: