Մարդկանց սարսափելի սպիներն ու դրանց պատմությունները

Մաշկի վրա կարող են առաջանալ սպիներ տարբեր բաների հետևանքով՝ վնասվածքների, վիրահատությունների, այրվածքների և ներարկումների:
Այդ սպիները մնում են ողջ կյանքի ընթացքում և առաջացնում են մարդկանց մոտ էմոցիոնալ, երբեմն նաև ֆիզիկական անհարմարություններ: Ի տարբերություն սովորական քերծվածքների՝ սպիներն ունեն կարմրակապտավուն երանգ և կարող են երկար տարիներ շարունակել աճել ու մաշկի վրա մեծ ծավալ զբաղեցնել:
Սպիները հնարավոր է վերացնել բնական ճանապարհներով կամ պլաստիկ, կոսմետիկ միջամտությամբ, սակայն այս միջոցներից ոչ մեկ չի կարող լիարժեք լուծել խնդիրը:
Բրիտանացի լուսանկարիչը որոշել է ֆոտոշարք ստեղծել՝ համախմբելով այդպիսի խնդիր ունեցող մարդկանց և ապացուցելով, որ սպին չի կարող տգեղացնել մարդուն, այն պարզապես առանձնահատկություն է, որին պետք է սովորի և՛ սպին կրողը, և՛ նրա շրջապատը:

24-ամյա Մոնիկան 2 տարեկան է եղել, երբ ավագ քույրը պատահմամբ նրա վրա է թափել թեյը:

Լիզին 14 տարեկանում կապվել է աղադավորների հետ, ովքեր ստիպել են աղջկան ինքն իրեն տանջանքների ենթարկել՝ սուր գործիքով կտրելով մարմնի տարբեր մասեր:

Ադամին որոշել էին պատժել նրա դաընկերները՝ լցնելով տղայի վրա դույլով տաք ջուր:
Նա ընդամնեը 9 տարեկան է եղել այդ դեպքի ժամանակ: Ադամի կյանքում դա առաջին դաժանությունն էր: Այն դասընկերները, ովքեր նման կերպ էին վարվել նրա հետ, մինչ այսօր շփվում են են Ադամի հետ և զղջում մանկության տարիներին այդ հիմար ու սարսափելի արարքի համար


Դորան ավտովթարի է ենթարկվել պատանի հասակում: Ավտեմքենայի ապակիները փշրվել են և թափվել աղջկա վրա:

Սիլվիան սրտի վրահատություն է տարել 1 տարեկանում: