Գոհար Ավետիսյանին Դուշանբեում բնակարան են նվիրել

Ռուսաստանում բնակվող հայ դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը Դուշանբեում բնակարան է նվեր ստացել։ Բնակարանը Գոհարին նվիրել է TAS International Group շինարարական ընկերությունը։ Գրում է Tert.am-ը:

Նվերը նրան փոխանցվել է ընկերության նոր խոշոր նախագծի՝ Դուշանբեի միջազգային թաղամասի մեկնարկին նվիրված փակ շնորհանդեսի և գալա-ընթրիքի ընթացքում։ Այս մասին Գոհարը կիսվել է իր ինստագրամյան հարթակում։

Նա նշել է, որ մինչ այս Մոսկվայում միայն մեկ բնակարան է ունեցել և երբեք նման թանկարժեք նվեր չի ստացել։ Բլոգերի խոսքով՝ նվերը նաև համընկել է հոր ծննդյան օրվա հետ, ինչն այն ավելի խորհրդանշական է դարձրել այն։

Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ արտիստներ, այդ թվում՝ դերասան Սթիվեն Սիգալը և երգչուհի Սոգդիանան։ Նույն համալիրում անշարժ գույք է նվեր ստացել նաև բլոգեր Ասխաբ Տամաևը։