Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան՝ «Քեզ տամ ազգանունս»

Երգիչ Մարտին Մկրտչյանը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Քեզ տամ ազգանունս» երգն ու տեսահոլովակը։

Պաշտոնական պրեմիերան կայացել է հոկտեմբերի 4-ին։ Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերի հեղինակը՝ Մհեր Պետրոսյանը։

Երգի միքսն ու մասթերինգն իրականացրել է Մարտին Միրզոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։