Մեկնարկել են Film Friends Production-ի «Ահել ջահել» ֆիլմի նկարահանումները։ POP անկյան բացառիկ տեղեկություններով՝ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մարտի 18-ին։ Գրում է POP անկյունը:
Ֆիլմում նկարահանվում են Մերի Քոչարյանն ու MAMBA-ն։ Դերասանական կազմում են նաեւ Մագա Հարությունյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Վարդանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեւոն Հարությունյանն ու Ֆելիքս Խաչատրյանը։
«Ահել ջահել»-ի ռեժիսորն Արման Մարությանն է, սցենարի հեղինակները՝ Ռոբերտ Մարտիրոսյանն ու Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հակոբ Մանուկյանը, Ֆելիքս Շախտոյանն ու Սուրեն Թադեւոսյանը։ Վերջինս նաեւ նախագծի գլխավոր օպերատորն է, իսկ մարքեթինգի պատասխանատուն՝ Լիլիթ Հակոբյանը։

















