«Անսահման ուրախ եմ, որ երկար ստեղծագործական դադարից հետո վերադարձս դեպի մեծ բեմ հենց այսպիսի զգացողությամբ ստացվեց»,- գրում է երգչուհի Անահիտ Հակոբյանը՝ շարունակելով.
«Բեմում Անահիտն էր՝ իրական, առանց խմբագրումների, առանց ֆիլտրերի։ Պարզապես ես՝ իմ ձայնով, իմ էներգիայով ու իմ արվեստով։ Ես այս բեմ չեմ եկել մրցելու կամ ինչ-որ բան ապացուցելու։ Ես եկել եմ՝ վայելելու բեմը, ապրելու երաժշտությունն ու կիսվելու իմ արվեստով։
Այս նախագիծը դարձավ իմ նոր ստեղծագործական փուլի սկիզբը։ Իսկ առջևում՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նոր պատմություններ։ Սա միայն սկիզբն է։ Անահիտական պատմությունը շարունակվում է»։
Աղբյուրը`Panorama.am















