Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ամուսնու՝ Թաթուլ Պետրոսյանի ինքնասպանությունն օրեր շարունակ մնում է Ինստագրամում, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում քննարկվող թոփ թեման։ Հիշեցնենք, որ Միլենան ազգությամբ ռուս է, վերցրել է ամուսնու ազգանունը։
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ողբերգության համար Թաթուլի քույրը՝ Նարինեն մեղադրում է նրա բլոգեր կնոջը, որը ըստ նրա, ամուսնուն դավաճանել է նրա մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Այսօր արդեն սոցիալական ցանցերում տարածվում են Արթուրի լուսանկարները։

Հայտնի է, որ 27-ամյա Թաթուլն ամուսնացած էր Միլենայի հետ, նրանք ունեն երկու երեխա՝ դուստր ու որդի։
Starhit-ը գրում է, որ սա առաջին ողբերգությունը չէ Պետրոսյանների ընտանիքում։ Երկու ամիս առաջ Թաթուլի եղբորը՝ Սիմոն Պետրոսյանին դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է մի կնոջ սպանության համար, զոհը Կուզբասի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դուստրն է։
«Սիմոնը դարձել է աղմկահարույց գործով անցնող անձը։ 2024-ի փետրվարին ընտանեկան վեճի ժամանակ նա հարձակվել է իր հետ համատեղ բնակվող 29-ամյա կնոջ՝ լուսանկարիչ ու բլոգեր Նատալյա Քեյլի վրա։ Ինչպես նշվում է գործի նյութերում, կինը ստացել է դանակի ու բութ գործիքի 30 հարված։ Նա տեղում մահացել է»,- գրել է ԶԼՄ-ն։
2026-ի օգոստոսին Սիմոնը դատապարտվել է 9 տարի 11 ամիս ազատազրկման խիստ ռեժիմով։
«Ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, սակայն գտել են, որ նա մեղմ վերաբերմունքի է արժանի։ Դատարանը նաև պարտավորեցրել է տղամարդուն 3,5 միլիոն ռուբլի վճարել տուժողի հարազատներին»,-հայտնում է պարբերականի աղբյուրը։
Թաթուլի հարազատները դեռևս չեն մեկնաբանել այս հրապարակումները։
Աղբյուրը`Panorama.am















