Մարտա Կիրակոսյանի ոճափոխությունն ու նոր սանրվածքը

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը կրկին ոճափոխության է դիմել։ Մարտան, ով վերջերս էր փոխել իր մազերի գույնը՝ դրանց տալով շեկ երանգ, այժմ կրկին մազերի նոր գույն ունի, դրանք հիմա մոխրագույն երանգ են ստացել։
Լուսանկարները հրապարակվել են Մարտայի վարսահարդարի Ինստագրամի էջում։ Երգչուհին լուսանկարներում դեղին բլուզով է և որպես աքսեսուար կրում է սև ակնոց։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ երգչուհին երեխայի է սպասում, Մարտան կունենա իր առաջնեկին։