«Off Campus» սերիալի աստղեր Միկա Աբդալան և Ջոշ Հյուսթոնն առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը որպես զույգ

Երկրպագուները դեռ չէին հասցրել կասկածի տակ դնել «Off Campus» սերիալի գործընկերներ Միկա Աբդալայի և Ջոշ Հյուսթոնի սիրավեպը, երբ զույգը միասին դեբյուտ արեց հանրային միջոցառման ժամանակ, գրում է Just Jared-ը։

Աստղերն այժմ գտնվում են Փարիզում, որտեղ ընթանում է Նորաձևության շաբաթը։ Նոր կադրերում դերասանները միասին ուղևորվում են Valentino-ի ցուցադրությանը։ Միջոցառման համար Աբդալան ընտրել է ձիթապտղի երանգի ազատ զգեստ՝ պարանոցին ծավալուն ծաղկով, իսկ Հյուսթոնը՝ սպիտակ ժանյակավոր ջեմպեր և մուգ տաբատ։

Մինչ այս սիրահարներին բազմիցս նկատել են միասին, սակայն ավելի ոչ պաշտոնական մթնոլորտում։ Իսկ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե երիտասարդները, երեք ամսվա հարաբերություններից հետո, արդեն բաժանվել են։

Հիշեցնենք, որ նրանք սիրավեպի մասին խոսակցություններ էին առաջացրել հունիսին՝ Փարիզ կատարած ճանապարհորդությունից հետո։ Այնտեղ զույգին լուսանկարել էին խանութում գրկախառնված և ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։ Իսկ արդեն օգոստոսին հարաբերությունները թաքցնել այլևս չէր ստացվում։