Քիմ Քարդաշյանը խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ սիրավեպի մասին՝ անձնական կյանքում հինգ տարվա դադարից հետո

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր սիրավեպը «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ Աստղը խոստովանել է, որ այս հարաբերություններն սկսելուց առաջ իրեն հինգ տարվա մենություն է անհրաժեշտ եղել վերականգնվելու համար։

The Times Style Magazine պարբերականին տված նոր հարցազրույցում Քիմը հայտարարել է, որ Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո ինքը «իրոք մենակ է եղել հինգ տարի շարունակ»՝ չհաշված Փիթ Դևիդսոնի հետ կարճատև սիրավեպը։ Քարդաշյանն անձնական կյանքում այս ընդմիջումն «անհավանական» է անվանել, քանի որ այն թույլ է տվել իրեն կենտրոնանալ չորս երեխաների դաստիարակության և սեփական նախագծերի վրա։

«Ես իսկապես շտապողականություն չէի զգում։ Դատարկություն չէի զգում։ Հասկանում էի, որ ինձ անհրաժեշտ է այդ ժամանակը»,- պատմել է աստղը՝ նշելով, որ իրեն պետք էր «լիովին ապաքինվել և աշխատել ինքն իր վրա»։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստ չէր բացվելու նոր հարաբերությունների համար, սակայն հավելել է. «Տիեզերքն աշխատում է քեզ համար, երբ դու պարզապես թույլ ես տալիս, որ դա տեղի ունենա»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Լյուիս Հեմիլթոնի սիրավեպի մասին լուրերը, ովքեր ճանաչում են միմյանց ավելի քան 10 տարի, հայտնվել էին այս տարվա փետրվարին։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ հայտնիների հարաբերությունները զարգանում են բավականին արագ։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնիները նախընտրում են հեռու պահել հարաբերությունները ավելորդ ուշադրությունից՝ միայն հազվադեպ համատեղ կադրեր հրապարակելով սոցցանցերում։