«Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմի նոր անուններից մեկը Միկա Ղափլանյանն է։ Դերասանը կմասնակցի հայտնի հեռուստապատմության շարունակությանը, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Այս մասին գրում է Pop անկյունը:
Նոր սերիալի գործողությունները տեղի կունենան նախորդ պատմության իրադարձություններից 15 տարի անց։ Ըստ գլխավոր պրոդյուսեր Ռոման Մուշեղյանի՝ տարիների ընթացքում հաստատված խաղաղությունը խախտվելու է նոր իրադարձության հետևանքով՝ կրկին սրելով իրավիճակը։
Դերասանական կազմում են նաև Խորեն Լևոնյանը, Հարություն Մովսիսյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ալեքսանյանը և այլք։
24 մասից բաղկացած «Որոգայթ․ Նոր սկիզբ»-ի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Shant Digital-ում։















