Ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Շոն «Դիդի» Քոմբսին շտապ տեղափոխել են Նյու Ջերսիի դաշնային բանտից բժշկական հաստատություն՝ գլխի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս մասին գրում է Radar-ը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01:00-ին։ Ըստ աղբյուրների՝ վնասվածքը կյանքին վտանգ չի սպառնում։ Բժշկական զննումից և բուժօգնությունից հետո Քոմբսը վերադարձել է բանտ՝ գիտակից վիճակում և կարողացել է հաղորդակցվել։
Ռեփերի ներկայացուցիչները հաստատել են, որ տեղյակ են միջադեպի մասին, սակայն չեն հայտնել վնասվածքի բնույթի կամ հոսպիտալացման պատճառների մասին։ Առայժմ պարզ չէ նաև, թե ինչպես է նա ստացել գլխի վնասվածքը։ Միջադեպի վերաբերյալ պաշտոնական վարկած չի հրապարակվել, և չկա հաստատում, որ այն կապված է եղել հարձակման կամ այլ բանտարկյալի հետ կոնֆլիկտի հետ։
Քոմբսի բանտարկությունն ուղեկցվում է նաև այլ սկանդալային հրապարակումներով։ Ամերիկյան լրատվամիջոցների ավելի վաղ հաղորդումների համաձայն՝ նա, իբր, բանտում օգտվել է հատուկ արտոնություններից, այդ թվում՝ արգելված բջջային հեռախոսից և ալկոհոլից։ Այդ տեղեկություններից հետո, ըստ լրատվամիջոցների, նրան տեղափոխել են մեկուսարան։















