«Լավագույն թերապիան»․ Լուսինե Թովմասյանը վարպետորեն ձիավարում է

Մոդել Լուսինե Թովմասյանը դստեր և մոր հետ հանգիստն է անցկացնում հայաստանյան գեղատեսիլ բնության գրկում։ Ընտանիքն այժմ գտնվում է Տավուշում։ Նրանք հասցրել են այցելել Հաղարծնի վանք, լինել Պարզ լճում, ինչպես նաև ձիավարել։ Լուսինեն իրենց ճանապարհորդությունից պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր ինստագրամյան էջում և դրա Stories բաժնում։
«Լավագույն թերապիան»,- գրել է Լուսինե Թովմասյանը հրապարակված տեսանյութի մեկնաբանության դաշտում։