SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» գեղարվեստական ֆիլմի մասին։ Նախագիծը ներկայացվում է «Մեր բակը» ֆիլմաշարի առաջին մասի թողարկումից 30 տարի անց։ Գրում է Pop անկյունը:
«30 տարի անց… «Նոր Մեր բակը»։ Շուտով…»,- նշված է նախագծի պաշտոնական հայտարարության մեջ։
Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Թամարա Պետրոսյանը, Վաչե Երիցյանը, A. Chilla-ն, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Լիլիթ Թոխատյանը։
Նոր նախագիծը ներկայացվում է «Լավ մարդիկ լավ պատմություններ են ստեղծում։ Մեր բակը մեր պատմությունն է» կարգախոսով։



















