Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն

Շվեյցարական «Patek Philippe» ժամագործական ընկերությունը ներկայացրել է «Gondolo Ladies First» նոր հավաքածուն՝ բաղկացած վեց ոսկերչական ժամացույցից, որոնք համադրում են պատմական դիզայնն ու ժամանակակից ոճը։ Գրում է Radar-ը:

Ժամացույցների ձևավորումը ոգեշնչված է Art Deco ոճից։ Երեք մոդել առանձնանում են կապտամոխրագույն, շագանակագույն և արծաթագույն թվատախտակներով ու 108 ադամանդից կազմված եզրագծով։ Մյուս երեքը՝ «Joaillerie» հավաքածուից, զարդարված են 687 ադամանդով և գունավոր թանկարժեք քարերով՝ կապույտ տոպազներով, կանաչ ցավորիտներով և մանուշակագույն ամեթիստներով։

Ժամացույցներն ունեն ալիգատորի կամ հորթի կաշվից պատրաստված գոտիներ։ Բոլոր վեց մոդելներն աշխատում են ընկերության E15 քվարցային մեխանիզմով։ Նոր հավաքածուն ներկայացվել է Միլանում՝ «Watch Art Grand Exhibition» ցուցահանդեսի շրջանակում։