Վերջերս կայացավ «Հեռանալով Նևերլենդից» սկանդալային ֆիլմի պրեմիերան, որը պատմում էր անչափահաս տղա երեխաների նկատմամբ Մայքլ Ջեքսոնի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Սկանդալային ֆիլմը վիրավորել էր Ջեքսոնի ընկերներին և ծանոթներին: Մայքլի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը, եղբոր՝ մանկապղծության մեջ մեղադրվելու մասին ասել է. «Իմ եղբայրը լեգենդ է: Նրանով մինչ օրս հիանում են, նրան կրկնօրինակում են, իսկ էժանագին բամբասանքները միշտ եղել են ու լինելու են: Այդ էժանագին ֆիլմը, ամենևին, չի վրդովվեցրել ինձ: Ես ծիծաղելի եմ համարում այն»: