Արմինկան անակնկալ է պատրաստում

Արդեն բավականին ժամանակ է, ինչ երգչուհի Արմինկան իր երկրպագուներին չի ուրախացրել նոր երգով կամ տեսահոլովակով։ Սակայն, կարծես թե, դրա ժամանակն էլ է եկել։ Արմինկան նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որի մեկնաբանության դաշտում իր հետևորդենրին հետաքրքիր հարց է ուղղել։ «Ի՞նչ նորության եք սպասում Արմինկայից»,- գրել է երգչուհին։ Արմինկայի ինստագրամյան հետևորդենրը բավականին մեծ ոգևորությամբ փորձել են հասկանալ, թե ի՞նչ է նկատի ունեցել երգչուհին, և մեծ մասն այն համոզմունքին են, որ Արմինկան նոր երգ կամ տեսահոլովակ է պատրաստում։ Դե ինչ, սպասենք Արմինկայի անակնկալին։