Երգիչ, դերասան Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի և պարուսույց Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին։ Գրում է POP անկյունը:
Զույգը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութով, որում ներկայացրել է նաև երեխայի սեռի բացահայտման արարողությունը։ Հայտնի է դարձել, որ Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը որդի են ունենալու։
Հիշեցնենք, որ զույգը պսակադրվել է 2025 թվականի նոյեմբերին։















