Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի հաղթանակը ոչ միայն մարզական մեծ նվաճում է, այլև հուզիչ պահ՝ նրա ընտանիքի համար։ Մարմնամարզիկի դուստրերը չեն թաքցրել իրենց հուզմունքն ու ուրախությունը՝ տեսնելով հայրիկի հաղթանակը։ Գրում է Alphanews-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հերթական պատմական հաջողությունն է գրանցել: Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկն արժանացել է չեմպիոնի կոչմանը։
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը կատարել է երկու անթերի ցատկ՝ երկամարտի հանրագումարում վաստակելով 14,850 միավոր և անհասանելի դառնալով մրցակիցների համար:
Այս հաղթանակով տաղանդաշատ մարմնամարզիկն իր կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր բարձր վարպետությունը միջազգային ասպարեզում:















