Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի օծանելիքի և այլ շքեղ ապրանքների բիզնեսը նախորդ տարի ապահովել է 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի շրջանառություն, որից 5,4 միլիոնը կազմել է շահույթ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ընկերության ֆինանսական հաշվետվությանը։ Այս մասին գրում է Radar-ը:

Հրատարակության տվյալներով՝ ընկերության օրական շահույթը կազմել է շուրջ 17 250 ֆունտ ստեռլինգ։ Բեքհեմի օծանելիքների շարքում է նրա հիմնական բույրը՝ Instinct-ը, ինչպես նաև Classic Blue, True Instinct և այլ տեսականի։ Օծանելիքների գները տատանվում են 12-ից 50 ֆունտի սահմաններում։

Բեքհեմի բրենդների լիցենզավորման բիզնեսը կառավարվում է Seven Global LLP ընկերության միջոցով, որը զբաղվում է նաև նրա ակնոցների ապրանքանիշի զարգացմամբ։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին պահպանվել են համագործակցությունները բրենդային գործընկերների հետ։