Եկատերինա Վարնավան կրկնել է հոլիվուդյան կինոաստղ Սիդնի Սուինիի կերպարը։ 41-ամյա դերասանուհին նոր լուսանկարահանումից ֆոտոներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունում կիսաթափանցիկ արծաթագույն զգեստով։ Ճիշտ նույնատիպ հագուստով (Christian Cowan x Elias Maso) Սիդնի Սուինին մեկ տարի առաջ ներկայացել էր Variety ամսագրի մրցանակաբաշխությանը։
«Վաղուց էի ուզում ֆոտոշարք անել այն կերպարներով, որոնք պատրաստում եմ միջոցառումների համար։ Դա իմ կյանքի առանձին մասն է, որն ինձ խենթի պես դուր է գալիս»,- գրել է Վարնավան և ցուցադրել ևս երեք կերպար։
Ավելի վաղ Եկատերինա Վարնավան, ում հաճախ են քննադատում «անառողջ» նիհարության համար, Սեն Տրոպեում հանգստի ժամանակ ցուցադրել էր կազմվածքը բիկինիով։























