Հայտնի է դարձել «Սուպերբոուլ 2027»-ի հեդլայները, հայտնում է People-ը։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Կալիֆոռնիայի SoFi մարզադաշտում։
«Սուպերբոուլ LXI»-ի ընդմիջմանը ելույթ կունենա ռեփեր Ջեյ Զին (Jay-Z)։ Շոուի կազմակերպմամբ կզբաղվի արտիստի սեփական ընկերությունը, որն արդեն հանդիսանում է միջոցառման պաշտոնական պրոդյուսերը։ Հեռարձակման և բեմադրության ռեժիսորը կլինի Հեմիշ Համիլթոնը, ով հայտնի է աշխարհի խոշորագույն երաժշտական իրադարձությունների վրա իր աշխատանքով։
Վայրի և ամսաթվի ընտրությունը հատկապես սիմվոլիկ տեսք ունի․ 2027 թվականի «Սուպերբոուլը» տեղի կունենա SoFi մարզադաշտում, որտեղ Ջեյ Զին առանց այն էլ պլանավորում է համերգաշար անցկացնել։ Հրավիրված հյուրերի և երգացանկի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները սպասվում են առաջիկա ամիսներին։
















