Մեծ Բրիտանիայում թողարկել են ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային քարտը

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել Է միայն ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը: Այս մասին հայտնել Է Daily Mail թերթը:
Raris դեբետային քարտը պատրաստվում Է 18-կարատանոց ոսկուց: Դրա արժեքը 18750 ֆունտ ստերլինգ Է: Բացի դրանից, քարտի ձևակերպման այլ վճարներ չեն գանձվում: Սակայն եթե հաճախորդը ցանկանում Է պատվիրել քարտի անհատական դիզայն, նրան հարկ կլինի ավելի շատ վճարել: Ոսկե քարտի տեր դառնալ ցանկացողներին որևիցե հատուկ պահանջ չի ներկայացվում:
Թողարկվող յուրաքանչյուր քարտի վրա փորագրվելու են դրա տիրոջ անունն ու ստորագրությունը:
Ինչպես նշել են Թագավորական դրամահատարանում, քարտը նախատեսված Է այն հաճախորդների համար, որոնք գնահատում են պերճանքի բարձրորակ առարկաները, այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: