«Լեսթերի» ֆոտբոլային ակումբի հարձակվող Ջեյմի Վարդիի և Ուեյն Ռունիի կանանց միջև կոնֆլիկտ է առաջացել, ինչը նաև ազդել է նրանց ամուսինների հարաբերությունների վրա: Վարդին վրդովմունքն այնքան մեծ է եղել, որ վերջինս դադարել է հետևել Ռունիի ինստագրամյան էջին: Այդ մասին հայտնում է The Sun լրատվամիջոցը:
Աղբյուրը նշում է, որ Վարդին և Ռունին ընկերներ են եղել, բայց կոնֆլիկտից հետո նրանց հարաբերություններն ահլևս առաջվանը չեն:
Ռունիի կինը՝ Քոլինը մեղադրում է Վարդիի կնոջը՝ Ռեբեկային, իր անձնական տեղեկատվությունը դ«The Sun» լրատվամիջոցին վաճառելու մեջ:
Դադարելով հետևել Ռունիի ինստագրամյան էջին՝ Վարդին փորձեց սատարել կնոջը: