Քրիստինա Ագիլերան, ում «անանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, նկարահանվել է ամբողջովին մերկ։ Լուսանկարը հայտնվել է 45-ամյա երգչուհու Ինստագրամում․ նա կեցվածք է ընդունել լոգարանում։
«Վերջին շտրիխները xtinaween-ից առաջ» (բառախաղ․ Xtina-ն Քրիստինա Ագիլերայի մականունն է, և Halloween (Հելոուին)),- լուսանկարը մակագրել է Ագիլերան։
Անցյալ գարնանը համացանցում քննարկում էին Քրիստինա Ագիլերայի արտաքին փոփոխությունները Breakthrough Prize մրցանակաբաշխությանն այցելելուց հետո։ Շատերը նշել էին, որ աստղը, ով նիհարել է 20 կիլոգրամով (ինչի պատճառով նրան կասկածում էին «Օզեմպիկ» ընդունելու մեջ), արդեն ոչ թե սլացիկ, այլ «հիվանդագին նիհար» տեսք ունի։ Մարդիկ ուշադրություն էին դարձրել ոչ միայն երգչուհու կազմվածքին, այլև դեմքին․ դեմքի ձվաձևությունն ավելի ձգված տեսք ուներ, վերին շուրթը, օգտատերեի կարծիքով, փոխել էր ձևը։
















