53-ամյա մոդել Հայդի Քլումը Հելոուինի երեկույթին ներկայացել է կտրված ձեռքի կերպարով։
Նյու Յորքում տեղի է ունեցել Հելոուինի երեկույթը, որն արդեն 25-րդ անգամ կազմակերպում է Քլումը։ Այս տարի մոդելը, որին այս տոնի հանդեպ սիրո համար անվանում են «Հելոուինի թագուհի», ներկայացել է մատանիներով զարդարված կտրված դաստակի կերպարով։ Դատելով զարդերից՝ սա հենց Քլումի ձեռքի մի մասն է։
Բացի Քլումից, երեկույթին ներկա են եղել նաև նրա երեխաները. դուստրը՝ Լենի Քլումը, վերածվել է Միսս Պիգիի, որդին՝ Յոհան Սեմյուելը, ընտրել է զոմբիի կերպար, իսկ կրտսեր դուստրը՝ Լու Սեմյուելը, հագել էր սուպերհերոսի զգեստ։
.


















