Մարջան Ավետիսյանը, Թամարա Պետրոսյանը, Միկա Ղափլանյանը և այլք՝ «Հարևան ջան» նոր սիթքոմում

Armenia TV-ն հայտարարել է նոր՝ «Հարևան ջան» սիթքոմի մասին, որի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 10-ին։

Նախագծի հիմքում հարևանների փոխհարաբերություններն են և դրանցից առաջացող զավեշտալի իրավիճակները։

Սիթքոմի դերասանական կազմում ընդգրկված են Մարջան Ավետիսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վաչե Երիցյանը, Աղաս Մանուկյանը, Թամարա Պետրոսյանը, Լևս Դավթյանը, Միկա Ղափլանյանը, Սաշ Սուքիասյանը և այլք։