Օրեր առաջ հորը կորցնելուց հետո Մհեր Արմենիան նոր ծանր հարված է ստացել։ Նա ահազանգել է, որ իրեն և ընտանիքին վտարել են հիփոթեքով ձեռք բերված բնակարանից։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանային խնդիրը ծագել է «Հայէկոնոմբանկի» հետ։
Բնակարան ժամանած ոստիկանության ծառայողները ստիպել են կատարել ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչների պահանջները, ինչը երգիչը համարում է անօրինական։
Panorama.am-ի հետ զրույցում Մհեր Արմենիան հաստատեց տեղեկությունը՝ ներկայացնելով իրավիճակի մանրամասները․ «Մեզ հանեցին երեկ գիշերը բնակարանից։ Հարազատներիս տանն եմ շարունակում ապրել։ Խնդիրը լուծված չի։ Մենք, կարծում եմ, որ կլուծենք, պարզապես չեմ կարող ասել՝ ե՞րբ, ի՞նչ, ո՞նց»։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ երգիչը հույս հայտնեց, որ առաջիկայում հարցն ի վերջո իրավական լուծում կստանա։















