58-ամյա դերասան Ջեյմի Ֆոքսն ու նրա ընկերուհին՝ 31-ամյա մոդել Էլիս Հաքսթեփը, ծնող են դարձել։
People պարբերականի տեղեկություններով, որը հղում է անում ինսայդերին, վերջերս զույգը երեխա է ունեցել։ Առայժմ ծնողները թաքցնում են նորածնի սեռն ու անունը։
Հիշեցնենք, որ Ֆոքսը հայտնի է «Ազատագրված Ջանգոն», «Սպիտակ տան գրոհը», «Նոր Սարդ-մարդը. Բարձր լարում», «Սարդ-մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» և այլ ֆիլմերում իր դերերով։ 2005 թվականին Ֆոքսն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Ռեյ» ֆիլմի համար։
2023 թվականին առաջին անգամ հայտնի դարձավ դերասանի և ֆիթնես-մոդել Էլիս Հաքսթեփի սիրավեպի մասին, ով իրենից փոքր է 27 տարով։ 2024 թվականին Ֆոքսը պատմել էր, որ մեկ տարի առաջ ուղեղի արյունազեղմամբ պայմանավորված կաթված է տարել, ինչի պատճառով 20 օրով կորցրել էր հիշողությունը։ Դրանից հետո Ֆոքսը խոստովանել էր, որ Հաքսթեփն իր կողքին է եղել հիվանդության ընթացքում և աջակցել է ապաքինման ճանապարհին։















