Քեթի Փերիի նախկին ամուսնուն՝ 51-ամյա դերասան Ռասել Բրենդին, մեղավոր են ճանաչել բռնաբարության և ոտնձգությունների (սեքսուալ ոտնձգությունների) մեջ։
Լոնդոնի Թագավորական դատարանի երդվյալ ատենակալները վերդիկտ են կայացրել դերասանի վերաբերյալ․ նրան մեղավոր են ճանաչել 2009 թվականին 21-ամյա երկրպագուհուն բռնաբարելու, ինչպես նաև 2004 թվականին MTV հեռուստաալիքի խմբագրի, 2005 թվականին Capital Radio ռադիոկայանի հաղորդավարուհու (ում հետ նա բախվել էր միջանցքում) և 2009 թվականին Channel 4 հեռուստաալիքի աշխատակցուհու նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Բրենդի զոհերը ցանկացել են անանուն մնալ։ Դերասանի փաստաբանները դատարանում հայտարարել են, որ նույնիսկ ինքը չգիտի նրանց անունները։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Բռնաբարության երկու դրվագով երդվյալ ատենակալներն արդարացրել են դերասանին։ Դատական հաջորդ նիստում կորոշվի, թե քանի տարի դերասանը կանցկացնի ուղղիչ հիմնարկում (գաղութում)։ Այսօր նրան կալանավորել են դատարանի դահլիճում։ Daily Mail-ի թղթակիցների տեղեկություններով՝ երդվյալ ատենակալների վերդիկտի հնչեցումից հետո Բրենդը նայել է կնոջը՝ Լորա Գալահերին, և ասել նրան․ «Լորա՛, եu սիրում եմ քեզ»։
















