50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել՝ նրանց բազմամյա կոնֆլիկտի ֆոնին

Ռեփեր 50 Cent-ը (իսկական անունը՝ Քյորթիս Ջեքսոն) «ծաղրել է» բանտում գտնվող Փի Դիդիին (իսկական անունը՝ Շոն Քոմբս), ում հետ բազմամյա կոնֆլիկտ ունի և ում մեղադրում են մարդկանց թրաֆիքինգի մեջ, նրա ծննդյան օրը։ Իր սոցիալական ցանցերում նա հրապարակել է բանտից Դիդիի սպիտակած լուսանկարը և գրել․ «Ծնունդդ շնորհավոր, Դիդի՛։ Մաղթում եմ քեզ ևս բազում նման օրեր, LOL»։

Հրապարակման մեկնաբանություններում ռեփերի երկրպագուները ծիծաղել են նրա հիշաչար լինելու վրա և նրան «քինախնդիր» են անվանել․ «Ես չէի ցանկանա լինել այս մարդու թշնամին։ Նա սատանայական է», «Ինձ դուր է գալիս, թե որքան քինախնդիր ես դու», «Ներողություն, բայց ինձ դուր է գալիս նրա քինախնդրության աստիճանը», «50 Cent-ը թրոլինգի արքան է», «Սա ատելության այնպիսի մակարդակ է, որի մասին պատմության դասագրքերում են գրելու», «Նա ատում է նրան և նույնիսկ չի թաքցնում դա», «Եվս բազում տարիներ բանտում»։