Սարգիս Կիրակոսյանը, Արամ Կարախանյանն ու Սաշ Սուքիասյանը հանդես կգան նոր ֆիլմում

Arzumanian Project-ը հայտարարել է նոր ֆիլմի մասին՝ ներկայացնելով նախագծի առաջին մանրամասներն ու ստեղծագործական կազմը։ Գլխավոր դերերում հանդես կգան Սարգիս Կիրակոսյանը, Արամ Կարախանյանն ու Սաշ Սուքիասյանը։ Գրում է POP անկյունը:

Նոր կինոնախագծի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն Անդրանիկ Մարտիրոսյանն է, բեմադրող օպերատորը՝ Տիգրան Աղաջանյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Արզումանյանը։

Ֆիլմի անոնսն ուղեկցվում է «Ցլերն են մոտենում…» խորհրդավոր արտահայտությամբ, սակայն նախագծի սյուժեի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն բացահայտվել։

Դեռևս հայտնի չեն նաև ֆիլմի պաշտոնական անվանումը, ժանրը և պրեմիերայի ամսաթիվը։

Նախագծի մասին լրացուցիչ տեղեկություններ սպասվում են առաջիկայում։