Դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանը շուտով ծնողներ կդառնան: Ապագա մայրիկը կիսվել է հույզերով: Գրում է Bravo.am-ը:
«Արդեն 20 շաբաթ է, ինչ հրաշքը ապրում է ինձ հետ՝ իմ օրերում, երազներում, աշխատանքի մեջ, եղանակի, արևի ու աշնան մեջ։ Արդեն 20 շաբաթ է, որ կյանքում ամեն բան հնարավոր ու անհնար է թվում միանգամից: Սերը զգում եմ արյանս մեջ, սպասումի ու համբերատար լինելու մեջ, շաբաթների մեջ, որոնք իմ ուղեղում հավասար են աշխարհի արարմանը։ Յոթ օրում արարվեց աշխարհը, իսկ ես ամեն 7 օր անց ավելի մոտ եմ իմ աշխարհին»,- գրել է նա։
Դերասանուհին խոստովանել է, որ տագնապային օրերի վերջում հիշում է այն մարդուկին, ով պիտի գա, եւ լուծելի են դառնում անլուծելի հարցերը:
«Ինչքան էլ թվա, որ այս շրջանը ռոմանտիզացնում եմ, իսկապես հրաշք է։ Հրաշք են անգամ վախով բժշկի գնալը, անալիզները՝ մի խոսքով, այն ամենը, ինչը երկրորդ շերտն է, որովհետեւ առաջինը դուրս է մարդկային որեւէ գործոնից։ Մինչեւ հիմա էլ փորձում եմ հաղթահարել վախերը, որոնք ինձ հետ են եղել, ու հիմա մտածում եմ՝ Փառք Աստծո…
Դեռ առջեւում կարեւոր ստուգումներ են, անալիզներ, այցեր, բայց մի բան հստակ է՝ մի քանի ամիս անց աշխարհ կգա մի մարդ, ում համար ես, մենք կավելացնենք գույներ…»,- անկեղծացել է նա:



















