Փարիզյան հայտնի «Models premium» մոդելային գործակալությունը միակն է աշխարհում, որ համալրում է իր շարքերը հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող մոդելներով։ Մոդելային գործակալության տնօրինությունը բացատրում է իր այդ քաղաքականությունը՝ ասելով․ «Մոդելը գեղեցկությունը ներկայացնող ու գեղեցկությունը մարմնավորող մարդն է։ Ինչու՞ ընտրել արտառոց ու իդեալական արտաքինով մարդկանց։ Մենք մետրոյում, փողոցում, խանութում հաճախ ենք հանդիպում սովորական գեղեցիկ աղջիկների, և գեղեցկությունը հենց նրանք են։ Մարդիկ պետք է սովորեն, որ շրջապատված են գեղեցիկով»։