Համացանցում հայտնվել է Արթուր Ալեքսանյանի և կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Համացանցում հայտնվել է զույգի առաջին նկարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։

Ալեքսանյանը և նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Լիմասոլի սուրբ Գևորգ եկեղեցում։

Артур Алексанян с супругой - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2026

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վերջերս ողնաշարի վիրահատության էր տարել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այս պահին «Սպիտակ արջն» անցնում է հետվիրահատական վերականգնողական շրջան և ապաքինվելուց հետո նոր միայն կվերադառնա լիարժեք մարզումների։