Ռավշանա Կուրկովան սիրավեպ է սկսել հայ միլիոնատիրոջ հետ

Ռուսական շոու-բիզինեսի ամենաքննարկվող դեմքերից դերասանուհի Ռավշանա Կուրկովան սիրավեպ է սկսել բռնցքամարտի ակումբներից մեկի հայ համասեփականատեր Սերգեյ Ամարյանի հետ:
Այդ մասին երկրպագուներն իմացել են զույգերի ինստագրամյան էջերի շնորհիվ, որտեղ հրապարակվել են համատեղ, ռոմանտիկ ու ջերմ լուսանկարներ:
Դերասանուհին այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում և լրագրողների հետ սովորաբար չի խոսում իր անձնական կյանքի նորությունների մասին: Սակայն այս անգամ դերասանուհու հավաստմամբ ամեն բան լուրջ է:
Հիշեցնենք, որ մինչև Սերգեյ Ամարյանի հետ հանդիպելը դերասանուհու ընտրյալը ռեժիսոր Վլադիմիր Բիտոկովն էր, ում հետ Ռավշանան ներկայացել էր «Կինոտավրոս»-ի երեկույթներից մեկի ընթացքում։
Դերասանուհին տարիներ առաջ ամուսնացած է եղել Սեմյոն Կուրկովի հետ, սակայն նա ամուսնալուծվել է՝ երկրորդ անգամ կյանքը կապելով իր գործընկերոջ՝ Արտյոմ Տկաչենկոյի հետ, սակայն նրանց երջանկությունը տևեց ընդամենը 4 տարի: