Ռուսաստանաբնակ պարուհի Վարդան նոր գրավիչ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Պարուհին բավականին կրքոտ և գայթակղիչ կերպարով է հանդես եկել։ Լուսանկարներն արվել են մանուշակագույն ֆոնի վրա, նա ևս մանուշակագույն խալաթ է կրում։ Լուսանկարներում Վարդան նկարվել է նստած դիրքով՝ ի ցույց դնելով բաց կրծքավանդակն ու ոտքերը։
«Դու ավելի լավն ես, քան լուսանկարներում ես երևում», «Դուք շատ գեղեցիկ եք», «Շքեղ», «Դուք լավագույնին եք արժանի»,- լուսանկարների մեկնաբանության դաշտում գրել են Վարդայի ինստագրամյան հետևորդները։